ՄԵՆՔ ԱՐԴԵՆ15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

s716586790

”FES House” նորագույն կրթության միջազգային կենտրոնը արդեն իսկ շուրջ 15 տարի է ինչ արդյունավետ գործում է: Հիմնադրման պահից ի վեր կենտրոնի նպատակն է տալ մասնագիտացված, պրակտիկ գիտելիքներ բոլոր ցանկացողներին բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար: Մեր կենտրոնում կարող եք սովորել ցանկացած համակարգչային ծրագրեր և ծրագրավորման լեզուներ, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, հայերեն, հունարեն և այլ լեզուներ:1 Հատուկ մասնագիտացված հաշվապահական դասընթացներին մասնակցելով կդառնաք պրակտիկ գործող հաշվապահ: Սովորելով մարքեթինգ և մենեջմենթ կառավարման (Top managment) դասընթացներում կարող եք աշխատել որպես ձեռնարկության տնօրեն, նաև սկսել և շահավետ վարել սեփական բիզնեսը:
Ցանկության դեպքում կհմտանաք սեղանի, ծաղկի դիզայնում, կտիրապետեք վարսահարդարման արվեստին, կոսմետոլոգիային, մատնահարդարմանը և վիզաժին: Շատ մեծ պահանջարկ են վայելում ներկայումս համակարգչային դիզայներական, ինտերնետ կայքերի պատրաստման, անիմացիոն ծրագրերը, որոնցով աշխատանքները մեծ պահանջ ունեն և շատ բարձր վարձատրվող են:

Մեր բոլոր մասնագետները անցել են վերապատրաստում հատուկ մշակված նորագույն ծրագրերով: Ուսումը կենտրոնում խորացված է` յուրաքանչյուր ունկնդրին ցուցաբերվում է յուրովի անհատական մոտեցում: Կենտրոնը հատուկ զբաղվում է ուսանողների աշխատանքի տեղավորմամբ: Լինելով մեծ կադրերի պատրաստման համալիր` կենտրոնը ունի բազմաթիվ գործընկերներ որոնցից պարբերաբար ստացվում են նոր աշխատանքային հայտեր մեր ուսանողներին աշխատանքի տեղավորելու համար:1
”FES House” կենտրենը անտարբեր չէ նաև ուսանողների ժամանցին: Ուսանողների համար կազմակերպվում են ուրախ շոու ծրագրեր, փարթիներ, էքսկուրսիաներ: Շատերը գտնում են նույնիսկ կյանքի ընկեր և երջանկություն:
Աշխատանքի արդյունավետ կազմակերպման արդյունքում ուսման արժեքը մեզ մոտ շատ մատչելի է: Նաև հաճախ են մեծ նվիրատվությունները, երբ ցանկացած դասընթացներին գրանցվողները ստանում են ևս մեկ լրիվ ԱՆՎՃԱՐ դասընթաց:
Այս ամենի արդյունքում ”FES House” կենտրոնը վայելում է բարի համբավ, բազմաթիվ ուսանեղների երախտագիտություն: Գնալով ավելանում են նաև օտարերկրյա ուսանողները Ռուսաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Մեծ վայելում ունի նաև Գյումրիի մասնաճյուղը:
”FES House” կենտրոնում է, որ կարող եք ստանալ պրոֆեսիոնալ, մասնագիտական նորագույն գիտելիքներ, բարձր վարձատրվող աշխատանք թե Հայաստանում և թե արտերկրում, գտնել Ձեր կոչումը այս կյանքում, ապրել ուրախ և հետաքրքիր, վստահ լինել վաղվա օրվա մեջ և ստանալ ԱՆՎՃԱՐ դասընթացներ, համատեղել ուսումը և հանգիստը, շփումը և ժամանցը Եվրոմիության քաղաքներում:
1
Որպեսզի միշտ տեղեկացվեք մեր նոր ակցիաներին, զեղչերին, նորություններին, ստանաք մեր աշխատանքային հայտերը և ստանաք աշխատանք` մտեք facebook.com, LIKE տվեք մեր էջին https://www.facebook.com/FesHouseCentre և օգտվեք բոլոր արտոնություններից:
Ուսումը մեզ մոտ հաճելի է և մատչելի:

Comments are closed.

Flags Widget powered by AB-WebLog.com.