Տուր-մենեջերների դասընթացներ

beachbaby.sflb_
Համեցեք տուրիզմի դասընթացների Ֆես Հաուս-ում:
Տուր-մենեջերների դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել տուրիստական ընկերությունում, ինչպես նաև նրանց համար, ովքեր նախատեսում են բացել սեփական տուրիստական գործակալությունը:
Տուրիզմի դասընթացների ժամանակ ուսանողներին տրվում են այն հիմնական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տուր-մենեջերին: Ուսումնական ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները`տուրիստական բիզնեսի իրավական կարգավորումներ, տուրիզմի տեսակները, տուրիստական փաթեթների ստեղծում, փոխհարաբերություններ հաճախորդների հետ, պայմանագրեր, սպասարկման որակ, հյուրանոցային սպասարկում, սնունդ, տրանսպորտային և էքսկուրսիոն սպասարկում, վիզային ռեժիմներ:
Դասընթացների ընթացքում ուսուցանվում են նաև տուրիստական ընկերության ստեղծման և կառավարման մեթոդները, ինչպես նաև տուրիստական համակարգչային ծրագրերը: Դասընթացների ավարտից հետո կարող են աշխատել տուր-մենեջեր կամ տուրիստական գործակալության ղեկավար:
 

Comments are closed.

Flags Widget powered by AB-WebLog.com.