ԱՐՁԱԳԱՆՔ, ԿԱՐԾԻՔՆԵՐ

Ստորև ներկայացված են մեր ուսանողներից ոմանց կարծիքները, վկայությունները և մեկնաբանությունները:

Համեցեք այստեղ, եթե երբևէ օգտվել եք մեր ծառայություններից և ցանկություն ունեք թողնել ձեր կարծիքը:

Comments are closed.

3 Responses

  1. Արթուր/Robert says:

    “…Անկեղծ ասած ես թերահավատորեն էի վերաբերվում այս գաղափարին, և մտածում էի, որ ձանձրալի և անհետաքրքիր է լինելու: Ցավոք, դրա դառը փորձը կար նախկինում երբ ես հաճախում էի այլ տեղեր, որտեղ պարզապես նստում էինք և քննարկում միևնույն տափակ և ծեծված թեմաները, և իբրև կանոն քունս տանում էր, ուստի մեկ ամսից ավել այդպիսի տեղեր չէի կարող հաճախել:

    Բնականաբար, նույն մտավախություններս այս ակումբի վերաբերյալ էին: Բայց մտածեցի, քանի որ մեկ անվճար դասի հնարավորություն են տալիս, ինչու չփորձեմ: Արդեն հինգ ամիս է, ինչ հաճախում եմ, ու նույնիսկ մեկ անգամ քունս դեռ չի տարել:

    Ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ սովորում, ինչ-որ իսկապես օգտակար բաներ. բառեր, արտահայտություններ, որոնք օգտագործվում են արդի անգլերենում, և ոչ թե պարզապես բառարանից ինչ-որ չօգտագործվող բառեր են, կամ որոնք բացարձակ այլ իմաստներով են օգտագործվում, քան մեզ սովորեցրել էին…”

  2. Լիանա/Nancy says:

    “…Բացի բանավոր հմտություններս զարգացնելուց, բազում նոր բաներ սովորելուց, ինչպես բառերի, արտահայտությունների /նույնիսկ քերականության/, այնպես էլ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի կրթության, մշակույթի, արվեստի, աշխարհագրության և այլնի իմաստով, այստեղ ես ձեռք բերեցի բազում նոր ընկերներ, համախոհներ:

    Երբեմն հարցնում եմ ինքս ինձ. էլ որտեղ կարող էի իրենց հետ ընկերանալ: Ակնհայտ պատասխաններից մեկն է, որ ուրիշ ոչ մի այլ տեղ: Ակումբի անբռնազբոս, տրամադրող մթնոլորտը այնքան հաճելի է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնց ես “նամռոտ” կկոչեի և չէի շփվի, պարզվում է բավական հետաքրքիր և բարի մարդիկ են, պարզապես մի քիչ քչփորել է պետք…”

  3. Աննա/Jane says:

    “…Երբ ես եկա ակումբ, անգլերեն չէի խոսում. այսինքն, որոշ բառապաշար ունեի, իհարկե, և մի քիչ էլ հասկանում էի, բայց խոսել` ոչ: Ես որոշակի բարդույթ ունեի, չգիտեմ, դա ենթագիտկցական էր թե գիտակցական, բայց բարդույթ էր, որից ես ոչ մի կերպ չէի կարողանում ձերբազատվել և սկսել խոսել:

    Իսկ ակումբում տիրում էր մի շատ հաճելի, տրամադրող և անմիջական մթնոլորտ, և նախքան ես նույնիսկ հասկացա ինչպես և ինչ կատարվեց, ես արդեն սկսեցի խոսել անգլերեն, մասնակցել բանավեճերին, ազատ և անկաշկանդ արտահայտել մտքերս:

    Եթե հիմա ինձ հարցնեն “ինչ անեմ, որ սկսեմ խոսել”, ես վստահաբար կպատասխանեմ. արի ակումբ, և կխոսես: Ես կարողացա անել այդ, դու էլ կկարողանաս: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ ընկերության, տվյալ դեպքում ակումբի, կարգախոսը, “Սկսիր խոսել քո սիրած օտար լեզվով” արդարացված է…”

Flags Widget powered by AB-WebLog.com.